Բանանի գների իջեցումից այդքան ուրախանալ պետք չէ։ Այս երկիրը, որ ոտքի չկանգնի, մի քանի անքթածակ բիզնեսմենների դարդից է լինելու։ Մարդիկ առանց հաշվարկ անելու հենց լսում են՝ ամեն ինչ կարող եք ներմուծել, վերջ, վարկ են վերցնում, փող են խնդրում ու ուրիշների բիզնեսների հաշվին ապրանք են բերում։

Հիմա էլ բանանները բերել են, բայց վաճառքի համար շուկա չունեն։ Ցանկացած երկիր նախատեսված է ֆիքսված քանակի ապրանք վաճառելու համար, դրանից ավել ներմուծելու կամ արտադրելու դեպքում պարզապես ապրանքը չի վաճառվում։ Բանանն էլ՝ փչացող միրգ, նախատեսվածից մեկ օր ավել մնաց պահեստներում, արդեն աղբամանի բաժին է դառնալու։

Հա, շուկայում էլ գներն իջեցնում են մոնոպոլ դիրք զբաղեցնող օլիգարխները։ Իրենք ամենամինիմալ գնով են վաճառում, որ սկսնակ գործարարները բախվեն իրականությանը, որ ամեն բանան բերող գեներալ չէ ու օլիգարխ չի դառնա։

Իսկ մարդիկ, ովքեր առանց հաշվարկի շտապեցին բանան ներմուծել, հա՛մ իրենք են տակ տալիս, հա՛մ էն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ բերել և աշխատել են օլիգարխիայի հետ համատեղ։ Հայաստանում մի քանի ընկերություն կար, որոնք բանան էին ներմուծում։ Իհարկե, ամենախոշորը «Քեթրին գրուպն» է, բայց մնացածը ևս աշխատում էին։ Հիմա մարդիկ ինքնաժերքով բաժանում են բանանները, որպեսզի հա՛մ չփչանա, հա՛մ էլ շուկայից դուրս չմնան։ Բայց ո՞վ է այս ընթացքում բիզնես անում ու շարունակում փող աշխատել։ Դա թողեմ ձեր երևակայության վրա։

Շուտով բենզին էլ կբերեն, մնացած արգելված ապրանքներն էլ կբերեն։ Մոնոպոլ դիրք զբաղեցրած պաշտոնյաները գները էլի լավ կիջացնեն, մենք կուրախանանք, մի քանի հոգի տակ կտան, ժամանակը կանցնի, ու էլի կմնան օլիգարխները, քանի որ բիզնես անելը ամեն մարդու խելքի բան չի, քանի որ ինչ ուզում եք, կարաք ներմուծեք, ասվածից հետո պետք է նախ մի փոքր հետաքրքրվել շուկայով, գներով, հետո նոր սկսել ապրանք ներմուծել։

Քանի էժանա, բանան կերեք․ օգտակարա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել