Analitik.am-ը գրում է.
Մայիսի 25-ին նշանակվեցին ՀՀ Սփյուռքի երկու փոխնախարարներ, որոնցից մեկը Բաբկեն Տեր-Գրիգորյանն է:
Բաբկենի կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է Փարիզում , մեծացել և կրթությունը ստացել է ԱՄՆ-ում:
Համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր:
Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: 2018թ-ի փետրվարից եղել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական: Նշենք, որ նշված գրեթե բոլոր կազմակերպությունները ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի կողմից:
Նշվեց նաև, որ Տեր-Գրիգորյանը միաժամանակ հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական գծով:
Առաջին հայացքից, կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է աշխատելու այս փոխնախարարը մի նախարարությունում, որի ուշադրության տիրույթում սփյուռքն է, այն դեպքում, երբ վերջինս նման պաստառներով է պայքարել հեղափոխության ժամանակ: Հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ-ում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը, այս նշանակումը, մեղմ ասած, տարօրինակ է: