ԱՄՆ-ում կալանավորը սպանել է մանկապիղծ բանտակցին՝ ասելով, որ հասարակության համար օգտակար գործ է արել:

Ֆրեզնոյի դատարանը 67-ամյա Գերի Դեյլ Փուլին դատապարտել է 75 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ:

Գերին խոստովանել է, որ 2014 թվականի ապրիլին խցում խեղդամահ է արել 62-ամյա Մայք Ստաֆին:

Հաշվի առնելով Գերի Փուլի տարիքը՝ բանտից դժվար թե նա դուրս գա: Տղամարդը դատապարտվել է մի շարք հանցանքների համար՝ գողության, բանտի կողուպուտի, փողոցային գողության: Ստաուֆին սպանելու ժամանակ նա բանտարկված էր թմրամիջոցների պահման եւ իրացման մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել