Աշխարհով մեկ ճանապարհորդելով՝ իտալացի հայտնի լուսանկարիչ Գաբրիել Գալիմբերտին սկսեց լուսանկարել երեխաների իրենց սիրելի խաղալիքների հետ: Մինչ նկարահանումը սկսելը նա փորձում էր ինչ-որ ժամանակ խաղալ երեխաների հետ, որպեսզի փոքրիկները սովորեն իրեն: Իսկ ահա այդ ամենի ընթացքում նա հետաքրքիր փաստ նկատեց. այն երեխաները, որոնք մի ամբողջ սենյակ խաղալիք ունեին, ավելի ժլատ էին, քան նրանք, ովքեր ունեին մի քանի մեքենա կամ տիկնիկ: «Խաղալիքների պատմություն» ֆոտոշարքում կարելի է գտնել ոչ միայն երեխաների գեղեցիկ լուսանկարներ, այլև նրանց հոգեկան աշխարհից մասնիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել