Պաշտոնական Անկարայի արձագանքը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը գրեթե նույն տրամաբանության մեջ է, ինչ իսրայելական հասարակության և հրեական որոշ խմբերի մերժողական տեսակետը: 
Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը թեմայի վերաբերյալ, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիայի կառավարությունը կարծում է, որ Իսրայելի կողմից նման քայլի գնալը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կյանքից զրկված տարբեր օսմանյան կրոնների և ազգերի նկատմամբ անարգանք է։ Ինչպես գիտեք, նրանց մեջ հրեաներ էլ կան։ Բացի այդ՝ 1915թ․ դեպքերը Հոլոքոստի հետ նույն հարթության վրա դնելով՝ նախ և առաջ իրենց են վնասելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել