Կատարվեց «անկանխատեսելին»։ ))))))

Ալեն Սիմոնյանն ավագանու մանդատի տեղ ետ վերցրեց ԱԺ մանդատից հրաժարվելու իր դիմումը, որով հրաժարվում էր ԱԺ մանդատից, որ ետ վերցներ ավագանու մանդատը։
Դուք բան հասկացա՞ք։ Ես էլ չհասկացա։
Վայ թե ինքն էլ չհասկացավ։ 
Միգուցե Աժ դահլիճի, թավշյա ուղեգորգերը, այգու ճամուղիներն ու փափուկ աթոռները առավել քան հարմարավետ են մեր հերոսի համար, և այդ հիմնավորմամբ ինքը որոշեց էլի դիմում գրել այն մասին, որ էն դիմումը լուրջ չընդունեն։ Միգուցե։
Հիմա էլ ասում է՝ ընենց արեք, որ էլի գամ ավագանիի նիստի՞ն։ )
Կարող ա՞ էս մարդը ուզում ա կլոունադայի վերածի ամեն ինչ։ Կարող ա։
Արձանագրենք այնուամենայնիվ, որ կարճ ժամանակահատվածում իր ասածն անընդհատ ժխտելով ու կատարած իրարամերժ քայլերով Ալեն Սիմոնյանը հաստատ կարող է դիմել ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ 
Ինքն արդեն ռեկորդակիր է։ Չեմպիոն ա, չեմպիոն։ 
Ալեն, հուպ տուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել