Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Մենք չենք դադարեցրել ու չենք դանդաղեցրել համագործակցությունը (Հայաստանի հետ),-ասել Է դիվանագետը:-Երբ կայացավ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվեց, որ ամեն ինչ պահպանվում Է: Վեկտորն ու դինամիկան նույնն են»:

«Չեմ կարող խոսել հնարավոր բոլոր նախագծերի յուրահատկության մասին,-նշել Է Պանկինը,- բայց բոլոր նախագծերը, որոնք վերաբերում են ֆինանսական, առեւտրական, ներդրումային, հումանիտար փոխագործակցությանը, սեղանին են: Այսինքն՝ ոչ մի շեղում կամ մասշտաբների կրճատում տեղի չի ունենում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել