Օրեգոնի համալսարանի մի շարք գիտնականներ պարզել են, որ 2,4 մլրդ տարի առաջ տեղի է ունեցել ցամաքի արագ բարձրացում Համաշխարհային օվկիանոսից, ինչը հանգեցրել է կլիմայի գլոբալ փոփոխության: Աշխարհագրագետների ուսումնասիրությունները տպագրվել են Nature ամսագրում՝ տեղեկացնում է Phys.org կայքը:
Գիտնականները ուսումնասիրել են բոլոր մայրցամաքների շերտերից 278 նմուշներ, որոնց տարիքը հասնում է 3,7 միլիարդի: նրանք նկատելի փոփոխություններ են հայտնաբերել թթվածնի իզոտոպի մեջ, ինչը մատնանշում է անձրևաջրերի ազդեցության հետևանքով ամպրոպային գործընթացների արագացումը: Դա համապատասխանել է ցամաքի մեծ հատվածի առաջացմանը, որը կազմել է ներկայիս տարածքի երկու երրորդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել