Մեծ Մանչեսթերի մոդել Քլոյա Բաքլենդը սոցցանցում ծանոթացել է ոմն Ջոյելի հետ: Նրանք սկսել են շփվել և շուտով՝ նաև հանդիպել: Հանդիպումներից մեկի ժամանակ տղան առաջարկել է աղջկան թմրանյութեր հանձնել բանտում գտնվող իր ընկերոջը՝ գրում է Daily Mail-ը:

Քլոյան իսկույն հրաժարվել է, բայց Ջոյելը սկսել է սպառնալ նրան և ասել, որ հակառակ դեպքում աղջիկը կենդանի կայրվի իր տանը: Քլոյան ստիպված համաձայնել է: Նա պետք է առավոտյան Լիվերպուլի երկաթուղային կայարանում վերցներ թմրանյութերը և գնար բանտ:

Այնտեղ նա ստել է, թե իբր եղբորն է այցելում: Աղջկա շփոթված և տագնապահար վիճակը գրավել է ոստիկանների ուշադրությունը, և նրանք որոշել են խուզարկել նրան: Արդյունքում հայտնաբերել են թմրանյութը և ձերբակալել աղջկան:

Քլոյային ազատազրկում է սպառնացել, սակայն նա հրաշքով կարողացել է փրկվել: Որպես ապացույց ներկայացրել է Ջոյելի սպառնական զանգերի ձայնագրությունը և հաղորդագրությունները: Դա բավարար է եղել, որ դատարանը նրա հանդեպ մեղմ վարվի և նշանակի վեց տարի պայմանական պատիժ՝ ուղղիչ աշխատանքով:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել