Tert.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում, դիմելով «Այբ» դպրոցի աշխատակիցներին ու ուսանողներին, նշում է, որ 12-ամյա կրթական համակարգը փակելը «ֆեյքերի» տարածած լուր է: 

«Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում։ Կոչ եմ անում էդ սադրանքներին չտրվել։ Ես երեք օր է՝ Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ ու փարատել Ձեր մտահոգությունները»,- գրել է նախարարը:

Ա. Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպելու է Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիքներ ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել