Համացանցում հրապարակվել են Apple-ի դեմ դատական հայցի փաստաթղթերը. հայցվորները ընկերության այցելուներն են: Ինչպես տեղեկացնում է Motherboard-ը, ընկերությունը տեղյակ է եղել 2014թ. արտադրության իր ֆլագմանի թերության մասին, սակայն անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերել:

Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը 2014թ. թեստ է անցկացրել և եզրակացրել, որ նոր սմարթֆոնի կմախքը ավելի թույլ է, քան նախորդ սերնդի հեռախոսներինը: Օրինակ՝ iPhone 6-ը 3,3 անգամ ավելի հեշտ է ճկվել, քան iPhone 5s-ը, իսկ iPhone 6 Plus-ը 7,2 անգամ ավելի հաճախ է ճկվել քան 2013թ. մոդելը: Գաջեթի վաճառքից հետո բազմաթիվ գնորդների բողոքներից դատելով՝ ընկերությունն այդպես էլ չի վերացրել թերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել