Մայիսի 21-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արթուր Ղ.-ն և հայտնել, որ ոչինչ չի հիշում:
Ըստ Արթուր Ղ.-ի հոր հայտարարության՝ որդին նշված վնասվածքը ստացել է Սարի-թաղում անհայտ անձի կողմից: 
Նշանակվել է ԴԲՓ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 2000 թ. ծնված Արտյոմ Բ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 18.40-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանել, որ մայիսի 21-ին, ժամը 21.00-ին, Սարի-թաղի 18-րդ փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, դիտավորությամբ դանակով հարվածել է Արթուր Ղ.-ին:
Արտյոմ Բ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել