Panorama.am-ը գրում է.

Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը։ Այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե իրանական գազը ռուսական գազի այլընտրանք դիտարկու՞մ է, թե ոչ։

«Վերջին տվյալներով, իրանական գազը սահմանի վրա 1000 խմ դիմաց առաջարկվել է 165 դոլար, իսկ ռուսական գազը՝ 150 դոլարով է, դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան 27-28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել