Tert.am-ը գրում է.

16։29

Մեր խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն. Ն. Փաշինյան


ՀՀ կառավարության խնդիրն է ոչ թե հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնների դահլիճները լցնելու համար, այլ կառավարության խնդիրն է այնպես անել, որ մարդիկ գնան թատրոն: 

Այս մասին այսօր մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի այն առաջարկին, թե պետք է մարդկանց Հայաստանից տանել Թբիլիսի՝ Պետրոս Ադամյանի անվան թատրոն, որ հայկական թատրոնը մնա: 

«Պետրոս Ադամյանի անվան թատրոնի շենքը վերանորոգվում է, Թիֆլիսում շատ քիչ հայեր են մնացել և գիտեն, որ առաջին երկու ամիսը դահլիճները կլցվեն, հետո այդ շենքը կմնա վրացիներին, և նրանք, իրենց սովորության համաձայն, թատրոնը կդարձնեն իրենցը:

Իմ առաջարկն է՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր մարզերից մարդկանց տանել Թիֆլիս, ներկայացումները նայեն, որ այդ վտանգից ազատվենք»,-ասաց Ծատուրյանը: 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել