168.am-ը գրում է

Միացյալ Նահանգների Apple ընկերության բրենդն ամենաթանկարժեքն է ճանաչվել աշխարհում: Այն ութերորդ անգամ գլխավորել է ամենամյա վարկանիշը, որը կազմել եւ հրապարակել է Forbes հանդեսը:

Հրատարակության փորձագետներն Apple-ի բրենդը գնահատում են 182,8 միլիարդ դոլար՝ 8 տոկոսով ավելի թանկ, քան 2017 թվականին: Հանդեսի կարծիքով՝ միայն այս ընկերությունն է ունակ սմարթֆոնի մանրածախ գինը սահմանելու հազար դոլար եւ 29 միլիոն հատ վաճառելու առաջին երկու ամսում: Այդ ծավալի մեկ քառորդը բաժին է ընկել Չինաստանին, ըստ որում Apple-ը կարողացել է հասնել այդ երկրում եռամսյակային եկամուտների բաժնի 21 տոկոս ավելացման:

Ցանկում երկրորդ տեղն զբաղեցրել է Google ընկերությունը, որն Alphabet հոլդինգի մի մասն է: Google-ի բրենդի արժեքն աճել է 30 տոկոսով՝ մինչեւ 132,1 միլիարդ դոլար: Վարկանիշի առաջին հնգյակը եզրափակում են Microsoft-ը (104,8 միլիարդ, գումարած 21 տոկոս), Facebook-ը (94,8 միլիարդ դոլար, գումարած 29 տոկոս) եւ Amazon-ը (70,9 միլիարդ դոլար, գումարած 31 տոկոս):

Տասնյակում մնացած հորիզոնականները բաժին են հասել Coca-Cola-ին, Հարավային Կորեայի Samsung-ին, The Walt Disney Company կինոընկերությանը, Ճապոնիայի Toyota-ին եւ ԱՄՆ-ում բջջային կապի խոշորագույն գործարկուներից մեկին՝ AT&T-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել