Պատերազմները գոյություն են ունեցել մարդկային քաղաքակրթության ծննդյան պահից ի վեր: Դրանք բռնկվել են տարատեսակ պատճառներով, տևել են կարճ կամ երկար և արդյունքում խլել են բազմաթիվ մարդկանց կյանքեր: Որոշ պատերազմների պատճառներ, սակայն, իրապես խելամիտ չեն եղել:

Պատերազմ էմուի դեմ

Էմուները խոշոր, չթռչող թչուններ են, որոնց հայրենիքն Ավստրալիան է: 1932 թ. մայրցամաքում այս թռչունների թիվը հասավ 20 հազարի: Չգիտես ինչու, էմուները ավստրալական բանակի կողմից դիտվեցին որպես վտանգ, և բանակը պատերազմ հայտարարեց այս թռչունների դեմ: Մեկ շաբաթ շարունակ անապատներում հրացանավորներ էին պտտվում՝ թռչուններին որսալով: Ընթացքում սպանվեց 2,5 հազար էմու, որից հետո զինվորները դադարեցին սպանել փաստացիորեն անպաշտպան հակառակորդներին: Իրականում մեկշաբաթյա պատերազմի ողջ ընթացքում պարզ դարձավ, որ էմուները շատ ավելի լավ ու արագ են վազում, քան լավագույն հրացանավորները:

Մերձդնեստրյան հակամարտություն

ԽՍՀՄ փլուզումը բազմաթիվ հակամարտություններ առաջացրեց իր նախկին անդամների համար: 1992-ին թեժ կետ դարձավ Մերձդնեստրը: Չորս ամիս շարունակ երկու զորքերը կրակոցներ էին արձակում միմյանց վրա, իսկ գիշերները զինվորները հավաքվում էին չեզոք գծի վրա և խմում ընկերության համար: Բոլոր մասնակիցներն այս պատերազմը համարում էին ամենատարօրինակն ու անհեթեթը, չնայած որ արդյունքում այն խլեց շուրջ 1,300 մարդու կյանք:

Սալվադորն ընդդեմ Հոնդուրասի

1969-ին ֆուտբոլային հանդիպում կայացավ Հոնդուրասի և Սալվադորի միջև: Սալվադորի հավաքականը պարտություն կրեց, որն էլ վերջին կաթիլը դարձավ երկու երկրների՝ առանց այդ էլ չափազանց լարված հարաբերություններում: Հունիսի 14-ին պարտվող կողմը ներխուժում սկսեց, որը տևեց 4 օր, մինչև ազդեցություն չեղավ Ամերիկյան պետությունների կազմակերպության կողմից: Այդ ընթացքում ավելի քան 3,000 մարդ մահացավ, որոնք հիմնականում Հոնդուրասի խաղաղ բնակիչներն էին:

Երկար պատերազմ

1651-ին Նիդերլանդները պատերազմ հայտարարեց Սիլլի կղզիների դեմ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսում և պատկանում են Միացյալ Թագավորությանը: Պատերազմի պատճառն արդեն գրեթե ոչ ոք չի հիշում, սակայն, փաստացի, ռազմական գործողություններ այդպես էլ չեն սկսվել: 1986-ին հիշել են, որ պատերազմը «դեռ ընթացքի մեջ է», և նույն տարում էլ պաշտոնապես դադարեցրել են այն: Հետաքրքիրն այն է, որ ոչ մի զոհ չի եղել:

Պատերազմ խոզի պատճառով

Բրիտանացի զինվորն ամերիկյան տարածքում 1859-ին խոզի վրա կրակեց: Ամերիկացիներին այնքան վիրավորեց սա, որ նրանք պատերազմ հայտարարեցին, որն էլ տևեց 4 ամիս: Ռազմական գործողություններ չիրականացան, և ամեն ինչ ավարտվեց բրիտանական կողմի ներողությամբ:

Պատերազմ Մենում

1812 թ. ռազմական գործողություններից հետո Մեն նահանգը մնաց բրիտանական զորքերի ձեռքում, չնայած որ այնտեղ զինվորականներ գրեթե չկային: Սակայն 1838-ին բրիտանական տարածքում անտառ հատեցին ամերիկացի անտառահատները: Այս անգամ «նեղացան» բրիտանացիները և սկսեցին ամեն ինչ դեպի հակամարտության տանել: Նահանգները ևս սկսեցին ողջունել ռազմական գործողությունները: 11 ամիսների ընթացքում երկու կողմից մահացան շուրջ 550 մարդիկ:

Պարագվայն ընդդեմ բոլորի

Ֆրանցիսկո Սոլանո Լոպեսը՝ Պարագվայի նախագահը, իր ուժերը հավասարեցնում էր Նապոլեոնի ուժերին: Ինքն իրեն համարում էր հոյակապ հրամանատար, որի արդյունքում էլ միաժամանակ պատերազմ հայտարարեց Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի դեմ 1864-ին: 6 տարի տևած ամենաանիմաստ պատերազմի արդյունքում մահացավ 400 հազար մարդ, իսկ Պարագվայը կորցրեց արական սեռի բնակչության շուրջ 90%-ին:

Մարտ դույլի համար

1325-ին Իտալիայի Մոդենա քաղաքի զինվորները Բոլոնիայի ջրհորներից մեկից փայտե դույլ գողացան: Այսպես սկսվեց քաղաք-պետությունների միջև տասներկուամյա պատերազմ: Ի դեպ՝ այդ դույլը մինչ օրս պահպանվում է Մոդենայի թանգարաններից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել