Տորոնտոյի համալսարանի ատամնաբույժները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, թե որ մթերքներն են նպաստում բերանի խոռոչի հիգիենայի պահպանմանը:

Նրանց խոսքերով՝ բերանի խոռոչը ուտելիքի մնացորդներից շատ լավ մաքրում է խնձորը, որը մեծ քանակությամբ ջուր և օգտակար նյութեր է պարունակում: Այն ամրացնում է նաև լնդերը և օգնում է պաշտպանել ատամները կարիեսից:

Բրոկոլին նույնպես իր օգտակար հատկությունների շնորհիվ նվազեցնում է լնդերի բորբոքումը և պաշտպանում է էմալը: Ատամների էմալը պաշտպանում է նաև սպիտակուցներով, կալցիումով և ֆոսֆատով հարուստ պանիրը: Այն նաև ամրացնում է լնդերը, ոսկրային համակարգը և կանխարգելում է կարիեսի տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել