Ադրբեջանական կողմն անակնկալի եկավ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունից։ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ տարիներ առաջ, երբ գեներալ Մովսես Հակոբյանը գլխավորում էր Արցախի բանակը, սարսափում էին նրա գործողություններից և հայտարարում էին, որ Մովսես Հակոբյանն ամենաշատ հակաադրբեջանական քաղաքականություն ծավալող ռազմական գործիչն է։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բազմաթիվ անգամ հանդես է եկել շատ սուր և մեղադրական քննադատություններով, որն ուղղված է եղել Ադրբեջանի բանակի և դրանց ղեկավարության հասցեին։

Տարիներ շարունակ իրենց վախերը թաքցնելու համար ադրբեջանական կողմը հայտարարություններ էր տարածում, թե Մովսես Հակոբյանը սպանվել է, սակայն նրանց այդ ուրախությունը մի քանի ժամ էր տևում, քանի որ իբր սպանված Հակոբյանը պարզապես հարցազրույց էր տալիս և հերքում էր իր սպանվելու մասին կեղծ տեղեկությունները։

Այսօր, երբ Հակոբյանն ազատվեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ադրբեջանական մամուլը գրեց, որ Փաշինյանը ազատվեց հակաադրբեջանցի գեներալից։ Սակայն ադրբեջանական կողմը դեռ չի գիտակցում, որ նոր ԶՈւ ԳՇ պետը ավելի կատարելագործված զինվորական է լինելու, ով շարունակելու է Մովսես Հակոբյանի ծառայությունն ու վարելու է հերթական հակաադրբեջանական ռազմական քաղաքականությունը։ Իսկ Մովսես Հակոբյանը շուտով կնշանակվի մեկ այլ պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել