Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է համաձայնել աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բոլորս կրում ենք պատասխանատվություն:

«Պատասխանատվությունն այս երկրի համար է, պատասխանատվությունն այս հիասքանչ մթնոլորտի համար է, որ այս երկրում կա բոլոր ժամանակներում: Հատկապես, երբ նայում եմ Ձեզ՝ երիտասարդներիդ, շատ ոգևորված եմ ինձ զգում, որովհետև մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ՝ նաև իմ փորձից ելնելով: Աշխատանքի բերումով ապրել եմ բազմաթիվ երկրներում, միշտ տեսել եմ այս երկրի այդ որակը, որ ինձ հսկայական ոգևորություն է տվել. դա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է և պարտավորությունը»,- ասել է նախարարը:

Հարցին՝ այս օրերի աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ իրեն վստահություն ներշնչե՞լ է, նախարարը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել