Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մոտեցել է քաղաքացին և բողոքել, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով։
Պարզաբանում եմ, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Իր անձնագիր ստանալու խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է դիմել Արմեն Նապոլեոնի Խալոյանը (ծնված՝ 03.02.1963թ.)՝ տեղեկացնելով, որ չունի մշտական բնակության վայր, այդ իսկ պատճառով չի կարող ստանալ անձնագիր։ Քաղաքացուն իրազեկվել է, որ անձնագիր ստանալու և փոխանակելու համար ՀՀ օրենսդրությամբ պարտադիր պայման է սահմանված հաշվառման հասցե ունենալը։ Վերջինս տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունի և ժամանակ առ ժամանակ բնակվում է տարբեր վայրերում։ Վերջին բնակության վայրը Էրեբունի համայնքն է։ Անձամբ իմ կողմից կապ է հաստատվել անձնագրային ծառայության ղեկավարի հետ և հանձնարարվել խնդրին լուծում տալ։ 
Դեռևս 11.01.2017թ. Արմեն Նապոլեոնի Խալոյանը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ հաշվառվելով տվյալ պահին իր բնակության վայրի հասցեով։ Այս պահին անձը, բնակչության պետական ռեգիստրի բազայում ունենալով հաշվառում, անձնագիրը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կարող է անխոչընդոտ իրացնել իր անձնագիր ստանալու իրավունքը։
Մյուս բոլոր հարցերը, որը կապված են բնակարանից զրկվելու հետ, անձնագրային և վիզաների վարչության իրավասություններից դուրս է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել