Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, Շիրակի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, պրիմիտիվության և մարտնչող տգիտության գլուխգործոց Սահակ Մինասյանից այլ «հոդվածիկ» սպասելն ավելորդ էր, որը հրապարակվել էր ԶԼՄ-ներից մեկում։ Հետաքրքիր է, մեկը չկա՞՝ դրան ու դրա ֆան ակումբին հարցնի՝ եթե այսքան տեղեկություններ ունեին, ու՞մ համար էին պահել ու չէին հրապարակում։ Ինչի՞ համար էին 8 ամիս սպասում։

Հուսանք՝ համապատասխան մարմինները շատ արագ կարձագանքեն այս «տեղեկություններին»։
Համապատասխան մարդկանց ուղղված ծիծաղելի և պրիմիտիվ մեղադրանքներին չեմ էլ անդրադառնա։ Մեղադրվողներն իրենք երևի կարձագանքեն իրենց ուղղված զրպարտություններին։

Ինձ միայն մի փաստ է զարմացնում․ գրեթե երկու տարի ռեկտոր աշխատելուց հետո էլ սույն կոռումպացվածը չհասկացավ, որ ուսանողների թվաքանակը կապ չի կարող ունենալ դասաժամերի հետ։ Եթե կա կուրս՝ լինի դա 50, թե 10 ուսանողներից բաղկացած, միևնույն է, այդ կուրսերում նույն քանակությամբ դասաժամեր են պարապում։

Սեփական սխալները երբեք դաս չդարձան այդ անձի համար, ով ընդամենը ամիսներ առաջ կամայականորեն բուհում կրճատել էր լսարանային ժամերն իր սանդղակով որոշված, այսպես կոչված, թերբեռնված կուրսերում։ Այդ որոշումը շատ արագ բեկանվեց այդ ժամանակվա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից։ Հիմա էլ կրկին շարունակում է իր պատվիրած հոդվածներում լսարանային ժամերի ու ուսանողների քանակի մասին բարբաջել։ Ամենածիծաղելին մեր բուհի դասախոսի «հատուկ» նկարահանումն էր։ Նրան ֆիքսելու փոխարեն անդրադառնայիր այդտեղ գտնվող մարդկանց, ովքեր կապ չունեին ՇՊՀ-ի հետ։ Օրինակ՝ Սահակ Մինասյանի քրոջ թոռանը և ՀՀԿ-ի մարզային կառույցի գործավարուհուն, ովքեր որևէ կապ չունեն մեր համալսարանի հետ, սակայն գերակտիվություն էին դրսևորում։ Էլ չասեմ Սահակ Մինասյանի ֆան ակումբի ներկայացուցիչների մասին, որոնք այժմ էլ աշխատանքից հետո հավաքվում են ՀՀԿ մարզային կառույցում։ 

Բողոք-նամակի պահով էլ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Ասում են, որ ձեռագիրը չի պատկանում բողոքավոր ուսանողուհուն։

Հ.Գ. Ինչպես կասեր ժամանակակից «հանճարներից» մեկը, խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս։ Այս կարգախոսով պետք է առաջնորդվեն Սահակ Մինասյանի ֆան ակումբի ներկայացուցիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել