Ֆերնանդո դե Նորոնյան կղզի է, որտեղ 3016 մարդ է ապրում: Այստեղ երեխա ունենալն արգելված է: Այս կղզում միայն մեկ հիվանդանոց կա, ուր բացակայում են ծննդկան մայրերին հարկավոր պայմանները, և կառավարությունը ստիպված նման օրենք է ընդունել: Ահա արդեն 12 տարի է` այս վայրում ոչ մի երեխա չի ծնվել: Բայց ահա մի քանի օր առաջ 22-ամյա բնակչուհին, որն անգամ տեղյակ չէր իր հղիության մասին, անսպասելիորեն ծննդաբերել է: Կինը պատմել է, որ իր մոտ ոչ մի տեսակ նշաններ չեն եղել, և ինքն անգամ չի կասկածել, որ հղի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել