21-րդ դարի ամենասարսափելի հիվանդություններից մեկն անքնությունն է: Սթրեսը, ծանրաբեռնված օրակարգն ու մի շարք խնդիրներ հանգեցնում են քնի խախտման: Բայց ահա կան բնական միջոցներ, որոնք կնպաստեն հանգիստ ու հանդարտ քնին:

Hedéra hélix

Սա ֆիլտրող ամենաուժեղ բույսերից է: Այն նաև ակտիվ պայքարում է բորբոսի տարբեր տեսակների դեմ: Իսկ ահա ալերգիկների համար այն իսկական փրկություն է: Այդ ամենի հետ մեկտեղ նպաստում է առողջ ու հանգիստ քուն ունենալուն:

Ալոե վերա

Ալոեն իր մի շարք օգտակար հատկությունների հետ մեկտեղ նաև հանգստացնում և պայքարում է անքնության դեմ: Ուղղակի հարկավոր է ննջասենյակում ունենալ այս բույսը, և նրա արտադրած թթվածինը կօգնի հանգստացնել նյարդերն ու կարգի բերել գիշերային քունը:

Լավանդա

Սա բնական ծաղիկների շարքում ամենաուժեղ միջոցն է քնի դեմ պայքարի համար: Այն ոչ միայն գեղեցիկ է, այլև հանգստացնում է նյարդերը:

Հասմիկ

Այս գիշերային ծաղկի բուրմունքը ևս նպաստում է հանգիստ նյարդեր ունենալուն և քնի կարգավորմանը: Հասմիկի բույրը, թոքերից արյուն անցնելով, առաջացնում է ավելի մեծ ազդեցություն, քան մի շարք հակադեպրեսանտ դեղամիջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել