Tert.am-ը գրում է.

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները հայտնեց, որ պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխությունից  հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է պայքարել կոռուպցիայի և տնտեսության մեջ եղած  արատավոր երևույթների դեմ: Նա այս տեսակետը հայտնեց՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մասին, ըստ որի՝ պատրաստ է աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկվելու համար:

«Հիմա, երբ Հայաստանում նոր կառավարությունը հայտարարում է, որ պատրաստվում է պայքարել կոռուպցիայի և տնտեսության մեջ եղած արատավոր երևույթների դեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ինքը ևս պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել ոչ միայն «Հազարամյակների մարտահրավերների» շրջանակներում, այլ նաև այլ  ծրագրերի շրջանակներում»,- նկատեց Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Մայք Պոմպեոն  պատասխանել էր՝ Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու և 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ամերիկայի  Հայ դատի հանձնախմբի առաջարկին:

Այս շաբաթ, նամակ հղելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը վերջերս ստանձնած Մայք Պոմպեոն ասել է, որ բարձր է գնահատում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի կրթական համակարգին աջակցելու գաղափարը։ Հայտնելով Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հարցերն արագացված կարգով քննարկելու պաշտոնական ընթացակարգ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել