Tert.am-ը գրում է.

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ այսօր բյուջեն հնարավորություն չի տալիս բարձրագույն կրթությունն ամբողջովին դարձնել անվճար, բայց պետք է ձգտել դրան: Իսկ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս փուլում առաջնային է համարում գոնե սոցիալապես անապահով խավերի և շնորհալի երիտասարդների համար կրթությունը մատչելի դարձնելը:

Կրթության ոլորտի փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու և բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հայտարարություններին:

Նրա խոսքով՝ ատեստավորմանը բարձր արդյունքներ արձանագրած ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելը միանշանակ լավ գաղափար է, սակայն նոր չէ: Ուսուցիչներն այժմ էլ ստանում են որակավորման տարակարգ, բայց այդ գործընթացը թափանցիկ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել