Tert.am-ը գրում է.

Մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մարզպետները կփոխվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:

«Բնականաբար քննարկումներ կան, բայց քանի որ դրանք դեռ առարկայական չեն, չեմ կարող անդրադառնալ նրան, թե որ մարզերի հետ կապված ինչ թեկնածուներ ունենք, կարող եմ ասել, որ այո, առաջիկայում բոլոր մարզպետները կփոխվեն: Այն քաղաքական ուժերը, ովքեր ներգրավված են կառավարության մեջ, կունենան նաև մարզպետներ»,-շեշտեց Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կան քաղաքական ուժեր, որոնք «մենաշնորհել են» որոշ մարզերում մարզպետի պորտֆելները, և մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է Արագածոտնի և Շիրակի մարզերում մարզպետ ունենալու հարցում Դաշնակցության մենաշնորհին, Սուրեն Պապիկյանն ասաց. «Կարծում եմ՝ Հայաստանում այլևս մենաշնորհներ պիտի չլինեն, ասել, թե որևէ մարզ ամրագրված է որևէ կուսակցության՝ ես դրա հետ համաձայն չեմ։ Կախված նպատակահարմարությունից և համաձայնությունից՝ թեկնածուներին կորոշի վարչապետը, որովհետև թեկնածուներին կառավարությանն առաջարկելու է վարչապետը:

Եթե ես հնչեցնեմ անուններ և կարծիք հայտնեմ, դա կլինի իմ անձնական կարծիքը, որովհետև որոշում՝ որպես այդպիսին, չունենք»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել