Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են սոցիալ-տնտեսական և քաղպաշտպանության ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել