Tert.am-ը գրում է.

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախար Արթուր Գրիգորյանը թեև նոր է նշանակվել, սակայն ոլորտի խնդիրներին ծանոթացել է: 

Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  և ասաց, որ էներգետիկ ոլորտի բոլոր խնդիրներն առաջնահերթ են, պարզապես պետք է առանձնացնել առաջնահերթների առաջնահերթները: Նրա համար այս պահին առաջնային հարց է Ատոմակայանի հետ կապված խնդիրը:

«Գիտեք, որ ամսի 1-ից Ատոմակայանը կանգնեցվում է, և սկսվում են շինարարական երկարատև աշխատանքներ: Որոշ ժամանակ հետո կանգնեցվելու է նաև Երևան ՋԷԿ-ը, որտեղ նույնպես վերականգնման, շինարարական աշխատանքներ են լինելու»,- ասաց նա:

Արթուր Գրիգորյանը վստահեցրեց՝ Ատոմակայանի փակումից հետո այլ ռեսուրսներ կան, որոնցով կոմպենսացվելու է էլէներգիայի պակասը: Ըստ նրա՝ ամբողջական հունի մեջ է մտնելու Հրազդանի 5-րդ բլոկի աշխատանքը։ Արթուր Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Վրաստանից ևս Հայաստանը հոսանք է ներկրում, հետևաբար՝ ՀՀ-ն էներգիայով ապահովված կլինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել