Tert.am-ը գրում է.

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վավերացվեց Ազգային ժողովի կողմից, այն հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ իր անցումային դրույթներով՝ 80 տոկոսից ավել: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Հարցս ուղում եմ վարչապետին: Թեև ժամանակին բարձր կարծիք չեք հայտնել համաձայնագրի մասին, ամեն դեպքում ակնհայտ է, որ այն կյանքի կոչել է պետք, որի պարտականությունը ձեր կառավարությանն է: Ի՞նչ է արել կառավարությունը, որ համաձայնագրի իրականցումը կյանքի կոչվի»,- հետաքրքրվեց Աշոտյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնիսկ մինչև համաձայնագրի ստորագրումը «Ելք» դաշինքը հանդես եկավ հայտարարության՝ կողմերին կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել ու ստորագրել փաստաթուղթը:

«Ելք» խմբակցությունն, ըստ նրա, ստորագրման փուլում աջակցել է ու կողմ է քվեարկել համաձայնագրի վավերացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել