Համաձայնեք, ներկայումս ՀՀ-ում երկիշխանություն է. ՀՀԿ-ն պահում է մեծամասնությունը ոչ միայն ԱԺ-ում, ՀՀԿ-ական են համայնքների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը: Ընտրովի մարմիններում` Գլխավոր դատախազություն, ԿԸՀ, ՀՀԿ-ի նշանակած մարդիկ են պաշտոնավարում: Գործադիր իշխանությունը քաղաքական փոքրամասնությանն է, օրենսդիրն ու ՏԻՄ-ը՝ մեծամասնության:

Ու դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Փաստ, որ ՀՀԿ-ի օգտին է: Կասկած չկա, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի կառավարության ծրագրին և ոչ մի շանս չի տա ԱԺ-ն լուծարելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու: ՀՀԿ-ն դեմ է ոչ միայն արտահերթ ընտրություններին, այլև` Ընտրական օրենսգրքի փոփոխությանն ու ռեյտինգային ընտրակարգը հանելուն: Եթե ՀՀԿ-ի բախտը բերի այնքան, որ չլինեն արտահերթ ընտրություններ և 2022-ին լուծվի իշխանության հարցը, շանսերը կհավասարվեն:

Նշենք, որ ԱԱԾ-ն բացահայտումներ ու ձերբակալություններ է խոստանում: Ի վերջո, հարցը լուծելու է տնտեսական վիճակը, եթե ոչ, ապա հայտնի է, որ երբ երկրում փաստացի երկիշխանություն է, պերմանենտ իշխանափոխությունների վտանգը միշտ առկա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել