Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Իրանի՝ այս երկու դաշնակիցների վաղեմի տնտեսական հարաբերությունները կարող են վտանգի տակ դրվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո, որը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կարհամարհեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, գրում է Էնդրյու Կորիբկոն eurasiafuture.com կայքում:

ԱՄՆ նոր պետքարտուղարը երկուշաբթի Իրանի դեմ, կարելի է ասել, հիբրիդային պատերազմի մասին հայտարարություն է արել Heritage Foundation կենտրոնում ունեցած իր ելույթում: Պոմպեոյի սպառնալիքը նախևառաջ ուղղված էր ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին: Սա անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա, գրում է հեղինակը:

Հեղինակը նշում է, որ հայերն ու իրանցիները միշտ հիանալի հարաբերություններ են ունեցել իրենց պատմության ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել