Բաղադրամասեր

  • թթվասեր – 2 բաժակ,

  • կարագ – 200 գ,

  • շաքարավազ - 1 բաժակ,

  • ձու – 3 հատ,

  • ալյուր – 3 բաժակ,

  • սոդա – մի պտղունց,

  • ընկույզի միջուկ – 1 բաժակ,

  • շաքարի փոշի,

  • դարչին

Թխվածք «Սիգարետ»

Պատրաստման եղանակը

  • Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին:

  • Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար:

  • Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ:

  • Պատրաստել միջուկը:

  • Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել:

  • Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել:

  • Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել:

  • «Սիգարետները» շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել՝ սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել