Yerkir.am-ը գրում է.

Եղական ինքնակառավարման մարմինը, որը ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է շարունակի իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Առնվազն ինձ համար անակնկալ է, որ վարչապետն ասում է, որ ինքը դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ աշխատանքներին: Ինչքան որ իրավունք չունի դատական համակարգին միջամտելու, այնքան էլ` ՏԻՄ-երին»,- ասաց նա:

Շարմազանովը վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին հարց չի քննարկվում: «Տարոն Մարգարյանը բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել Երևանի քաղաքապետ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ կարող եմ շատ բան ասել շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:

Նա նշեց, որ ոչ վարչապետը, ոչ նախագահը, ոչ որևէ այլ ոք չեն կարող ստիպել ընտրված մարդուն անել հակաօրինական քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել