Մայիսի 22-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ևծառայակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել