168․am-ը գրում է

Միլանում Տոր մականվամբ շունը 1 մլն եվրոյի ժառանգություն է ստացել: Այդ մասին հայտնել է La Repubblica թերթը: Փողոցից վերցված շան տերը՝ Պասկուալե Ռիցոն, մահացել է ապրիլի վերջին՝ 91 տարեկան հասակում:

Թերթը նշում է, որ Պասկուալեն անմիջական ժառանգորդներ չուներ, ուստի ամբողջ ունեցվածքը, որը դատարանի կողմից գնահատվել է 1 մլն եվրո, նա կտակել է Տորին:

Հրատարակության տվյալներով՝ Ռիցոն մոտավորապես 7 տարի առաջ իր տնից ոչ հեռու գտել է շան քոթոթի եւ այդ ժամանակվանից չի բաժանվել նրանից: 2014 թվականին Տորը փրկել է իր տիրոջ կյանքը, որը սրտի տագնապ է ունեցել:

Երբ տղամարդն իրեն վատ է զգացել, շունն սկսել է այնքան ուժեղ հաչալ, որ գրավել է հարեւանների ուշադրությունը, որոնք շտապ օգնություն են կանչել: Իր մահից ոչ շատ առաջ թոշակառուն դիմել է փաստաբաններին եւ խնդրել շանը հանձնել երկու բնակարանները եւ բանկային երկու հաշիվները:

Քանի որ Իտալիայում անկարելի է կենդանուն նշանակել անմիջական ժառանգորդ, կտակակատար է նշանակվել Ռիցոյի ընկերը, որն այժմ պետք է հետեւի, որ հանգուցյալի վերջին ցանկությունը կատարվի հավուր պատշաճի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել