Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հերքում, որ ԲՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններին հավակնում է 50+1 ձայնի, քանի որ գտնում է, որ ցանկացած կայացած քաղաքական ուժ ընտրությունների է գնում հաղթանակի համար:

Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ այս պահին իրենց կուսակցությունում նման կոնկրետ հարցի շուրջ քննարկում կամ կուսակցության առաջնորդի հանձնարարական չի եղել: Պատգամավորը շեշտեց՝ իրենց քաղաքական թիմն ունի իրավունք ու հնարավորություն` ստանալու առավելագույն ձայները:

«ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը թե՛իր քաղաքական վարկանիշով, թե՛ իր լիդերի անհատական վարկանիշով, թե՛ իր հզոր տարածքային կառույցներով հնարավորություն ունի բոլոր ընտրություններում, այդ թվում նաև առաջիկայում կայանալիքն արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հավակնելու ստանալ մեր ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը:

Եթե ոմանք այս փաստից զարմացած են կամ տարօրինակ են համարում, ապա ես ընդամենը զարմանում եմ զարմացողների վրա»,- ասաց Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել