Tert.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի համարում «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեսակետ ներկայացնելը, քանի դեռ ամբողջական նախագիծ ներկայացված չէ:

«Հիմա շատ աշխատանքային տարբերակ է, ինչ-որ բան ասելն անհասկանալի կլինի: Ես չգիտեմ՝ վերջնական ինչ լուծում է լինելու, ինչ է ամրագրվելու: Նախագծին ծանոթանանք, այդ ժամանակ արդեն քննարկումներ կլինեն: Պետք է պատկերացնել՝ ինչ ծավալի փոփոխություն է արվելու և ինչ ինստիտուտների կվերաբերեն»,-Tert.am-ի հետ զրույցում շեշտեց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները պնդում են, որ առաջին հերթին պետք է վերացնել տարածքային՝ ռեյտինգային ցուցակներով ընտրակարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել