Tert.am-ը գրում է.

ՀՀ Սփյուռքի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին  անդրադարձավ Սփյուռքի նախարարության անհրաժեշտությանը և նշեց, որ կան հստակ փաստարկներ հանրության կողմից, թե ինչու պետք է չլիներ Սփյուռքի նախարարությունը, և այդ հարցը շատերի մոտ արդիական է մնում:

«ՀՀ քաղաքացին վճարում է հարկ, դրանից ես ստանում եմ աշխատավարձ, և քաղաքացին չի հասկանում, թե ես ինչու եմ ստանում աշխատավարձ՝ որպես Սփյուռքի նախարար: Սա խնդիր է, որ պետք է հասկանանք, բացատրենք, բայց դա առավել քան անհրաժեշտություն է այնպիսի մի կառավարության համար, որն իր համար գաղափարական առաքելության տեսանկյունից հիմնասյուներից մեկը հայտարարել է հայրենադարձությունը: Այն պետության համար, որն իր առաջ այդպիսի խնդիր է դրել, իմ  ընկալմամբ, համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունն անհրաժեշտություն է»,- ասաց նա:

Հարցին, թե անակնկալ էր իր համար Սփյուռքի նախարարի պաշտոնի առաջարկը, Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինչ-որ իմաստով` այո, ինչ-որ իմաստով` ոչ: Նա նշեց, որ  շատ գեղեցիկ հեղափոխություն իրականացրեց աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, բայց  քաղաքական շատ ծանր ժառանգություն են ստացել նախկին իշխանություններից, և բարդ փուլ է սկսվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել