Tert.am-ը գրում է.

Կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվում իրացվողի ու ներմուծողի համար: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նա նշեց, որ ըստ այդմ իրենք կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում:

«Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Անհավասար պայմաններ են ստեղծվում իրացվողի ու ներմուծողի համար, 15 միլիոն դրամ տուրքի պատճառով փոքր բիզնեսը չի կարողանում կատարել աշխատանքը»,- ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել