Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նոր մրցաշրջանում հույսեր չի կապում հարձակվող Պակո Ալկասերի հետ,- հաղորդում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին նոր ակումբ գտնելու անհրաժեշտության մասին: Ալկասերը կարող է վերադառնալ «Վալենսիա», սակայն այդ հարցում դեռ հստակություն չկա:

Հարձակվողն ավարտված մրցաշրջանում անցկացրած 23 խաղում խփել է 7 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել