Հայաստանում նոր գործադիր իշխանության հաստատումից հետո հանրային և պետական կառավարման ոլորտների գլխավոր պատասխանատուների առաջնային խնդիրը պետք է լինի անձի հատկանիշներից նվազագույն կախվածություն ունեցող գերարդյունավետ գործող համակարգերի ձևավորումը, որի ցանկացած օղակ կունենա օրենքով ամրագրված հստակ իրավասություն ու գործառույթներ:

Միայն այդ դեպքում ոլորտի գլխավոր պատասխանատուն կզբաղվի, ինչպես և պետք է լինի, բացառապես համակարգի կառավարմամբ և ստիպված չի լինի հաճախ իրականացնել նաև տեսուչի, բաժնի կամ վարչության ղեկավարի գործառույթներ, ինչպես նախկինում էր:

Այս խնդիրն, ըստ իս, առաջնային է, դրան պետք է ձեռնամուխ լինել օր առաջ՝ առանց տրվելու գրեթե բոլոր ոլորտներում առկա բազմաշերտ խնդիրներն ինքնուրույն ու հրապարակային կերպով բացահայտելու անձնական գայթակղությանը, որքան էլ դա առաջին հայացքից ակնահաճո և ականջահաճո լինի, այլապես նույն ոլորտներում առկա՝ երբեմն անգամ շատ տարրական խնդիրների չկարգավորված լինելու պատասխանատվությունը վաղը, մյուս օրը կրկին դրվելու է ոլորտի հիմնական ղեկավարի վրա, դարձյալ ինչպես նախկինում էր:

Այնպես որ, ի գործ, տղե՛րք, հաջողություն ձեզ և մեզ, մեր ժողովուրդն արժանի չէ նոր հիասթափության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել