Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նոր օրենսդրական կարգավորումներով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանում են մշտադիտարկում մարմին լինելու լիազորություն՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ:

«Նոր նախագծով ՄԻ պաշտպանը պետք է մշտադիտարկում իրականացնի, պարբերաբար այցելի այն վայրեր, որտեղ պահվում են հաշմանդամություն ունեցող անձինք, առաջարկներ ներկայացնի համապատասխան մարմիններին նրանց իրավունքների պաշտպանության մասով: Մեկ այլ դրույթով հնարավորություն է տրվում, որ զինծառայողների և ազատազրկված անձանց մերձավոր ազգականները դիմեն օմբուդսմենին՝ նրանց իրավունքների պաշտպանության հարցով, իսկ այսօր նման իրավունք իրենք չունեն:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել