Նյու Յորքից մի բժիշկ՝ Էմիլ Չինան, պատմել է իր տարօրինակ կոսմետիկ վիրահատության մասին: Նա այդ վիրահատության ժամանակ տեսանյութ է նկարել, որտեղ երևում է, թե ինչպես է պլատինե զարդարանք տեղադրում աղջկա աչքի մեջ:

Բժշկի խոսքերով՝ այս ծառայությունից շատ քչերն են օգտվում: Նա նշել է, որ այս վիրահատական միջամտությունը տևում է 5 րոպե և ցավոտ չէ: Այս զարդն ալերգիա և գրգռվածություն չի առաջացնում: Դրա երկարությունը 3-4 մմ է: 

Այն աչքից հեռացվում է նույնքան հեշտությամբ, որքան հեշտ որ տեղադրվում է: Սա առաջին վիրահատությունը չէ. առաջին անգամ այն կատարվել է 2004թ.-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել