Մայիսի 19-ին բոլորս ականատես եղանք Մոխրոտիկի հեքիաթի իրականացմանը․ Մեգան Մարքլը պաշտոնապես դարձավ արքայազն Հարիի կինը։ Այս գեղեցիկ հարսանիքին հետևում էին մարդիկ ամբողջ աշխարհից, և այժմ առաջարկում ենք պարզել, թե ինչպիսի կյանք է սպասում արդեն նախկին դերասանուհուն։

Պարզվում է՝ արքայազնի կին լինելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ։ Մեգանը ստիպված կլինի որոշակի սովորություններից հրաժարվել։ 

1. Չի կարելի Մոնոպոլիա խաղը խաղալ 

Եղիսաբեթ II-ը արգելում է այս խաղը, քանի որ կարծում է, որ այն մարդկանց դաժան է դարձնում։

    

2. Չի կարելի աշխատել 

Նրանք այնքան շատ են մասնակցում սոցիալական կարևոր իրադարձություններին, որ աշխատելու համար պարզապես ազատ ժամանակ չեն ունենում։

3. Չի կարելի հրապարակայնորեն զգացմունքներ արտահայտել 

Այս կանոնը Մեգանն ու Հարրին կարծես թե արդեն խախտել են։

4. Չի կարելի ստորագրություն բաժանել 

Բացի պաշտոնական փաստաթղթերից՝ ոչ մի այլ տեղ ստորագրություն չի կարելի թողնել։ Սա արվում է անվտանգության նկատառումներով։

5. Չի կարելի եղունգները մուգ և վառ գույնով ներկել

6. Ոտքը ոտքին գցած նստել չի կարելի

Նստելու այս դիրքը վուլգար է համարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել