«Հունիսի 10-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի 38 հա­մայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Դատելով համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների ցանկից՝ նրանց ճնշող մեծամասնությունն ինքնաառաջադրվել է: Միայն մեկ համայն­քում է, որ ՀՀԿ-ն թեկնածու է առա­ջադրել, իսկ ԲՀԿ-ն՝ 6 համայնքում: Մասնավորապես՝ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում գրանցված 5 թեկնածու կա, որոնցից մեկը ԲՀԿ-ի կողմից է առաջադրվել: Գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մա­նուկյանը, ով համայնքը ղեկավարում է 2000-ից, նույնպես առաջադրվել է, սակայն ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ՝ ինքնաառաջադրումով: 

Գոռավանում նույնպես առաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արսեն Բազիկյանը, ով համայնքը ղեկավարում է 2003-ից: Նա նույնպես ինքնաառաջադրվել է: Նրանից բացի, առաջադրվել է ևս հինգ թեկնածու, որոնցից մեկը՝ Վարդան Պետրոսյանը, ԲՀԿ-ի կողմից:

Լոռու Գեղասարում առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկը հա­մայնքի ղեկավար անկուսակցական Ստասիկ Հովհաննիսյանն է, թեկնա­ծուներից մեկն էլ՝ Վարազդատ Գրիգորյանը, առաջադրվել է ԲՀԿ-ի կող­մից: 

Կոտայքի Գետամեջում նույնպես երեք թեկնածու կար առաջադրված, որոնցից մեկը հետ է վերցրել փաս­տաթղթերը: Համայնքի ղեկավար, 1997-ից գյուղապետի պաշտոնում աշխատող Ավետիս Մուրադյանը նույնպես ինքնաառաջադրվել է: Արագածոտնի Նոր Արթիկ համայնքը միակն է, որտեղ ՀՀԿ-ական գյուղա­պետին՝ Թաթուլ Գրիգորյանին առաջադրել է հարազատ կուսակցությունը: Գրիգորյանը համայնքը ղեկավարում է արդեն 10 տարի՝ 2008-ից: Նրա մրցա­կիցներից մեկը՝ Վարդգես Ներսիսյանը, ԲՀԿ-ական է, առաջադրված նույն այդ կուսակցության կողմից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել