«Ասում են, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչն ինքնին նշանակում է.


ա) նախագահ Արմեն Սարգսյանը կանխատեսում է այդ կառավարության համար լուրջ ֆիասկո


բ) կադրային այդ նշանակումներում ինքը որևէ դերակատարություն չունի։


Մեր այս դիտարկմանն ի պատասխան վերջինիս մերձավոր շրջապատից մեկն ասաց. «Արմեն Սարգսյանը պարզապես նախընտրում է արբիտրի դերը»։


Այնուհանդերձ, հիշենք, որ մամուլն օրերս գրել էր, թե Փաշինյանի կառավարության ամենահաջողված կադրերից մեկի՝ ԱԳ նախարարի նշանակման առաջարկությունը հենց Արմեն Սարգսյանինն է։ Ասում են` նրանն է նաև ՍԴ նոր անդամի թեկնածու, որոշ տեղեկություններով` ապագայում էլ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջարկը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել