70-ամյա Մարիա դե լա Ռուզը, ով Սինալոայից է, վստահեցնում է, որ հղի է: Եթե կինն իսկապես ծննդաբերի, նա կդառնա աշխարհի ամենածեր մայրը:

Հիմա այս ռեկորդը պատկանում է իսպանուհի Մարիա դել Կարմեն Բուսադա դե Լառային: 67 տարեկանում նա  արհեստական բեղմնավորման շնորհիվ երկվորյակի է լույս աշխարհ բերել: Ծննդաբերությունից 2 տարի անց կինը մահացավ քաղցկեղից:

Մեքսիկուհի Մարիա դե լա Լուզը վստահեցնում է, որ հիմա գտնվում է հղիության 6-րդ ամսում․ նա սպասում է իր 8-րդ երեխային: Կինը հիվանդանոց է գնացել սրտխառնոցի և գլխապտույտի գանգատներով: Հետազոտություններից հետո բժիշկներն ասել են, որ նա հղի է: Մարիան լրագրողներին ցույց է տվել ուլտրաձայնային հետազոտության նկարները:

 «Ինձ ասացին, որ երեխան աղջիկ է: Նայեք, այստեղ կարող եք տեսնել նրա փոքրիկ դեմքը»:

Կինը խոստովանում է, որ իր երեխաները դժգոհ են այս լուրից: Նրանք կարծում են, որ կինը շատ ծեր է մայրանալու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել