Իրական ռոբոտ-տիկնիկներ ստեղծող RealDoll ընկերությունը նոր ռոբոտ է ստեղծել հատուկ կանանց համար: 

Ռոբոտ Հենրին բավական գեղեցիկ և մկանուտ տղամարդ է: Նա նաև կարող է հարցնել․ «Սիրելիս, աղբը թափե՞մ»:

Հենրին կրթված, խելացի ռոբոտ է, ով կարողանում է բանաստեղծություններ կարդալ և փիլսոփայական հարցեր տալ: Ճիշտ է, չի կարող աղբը թափել, քանի որ այս ռոբոտներն չեն կարողանում ինքնուրույն շարժվել:

Այնպես, ինչպես կին ռոբոտները, Հենրիի մարմինը շատ իրական է, նրա մաշկը նույնիսկ անհրաժեշտ ջերմություն ունի: 

Մեթ Մաքմելանը, ով այս ամենի ստեղծողն է, ասում է, որ ռոբոտը չի ստեղծվել միայն սեռական ցանկությունները բավարարելու համար․ նա կօգնի, որ կանայք իրենց միայնակ չզգան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել