168.am-ը գրում է

Microsoft ընկերությունը կվերակնքի տվյալների հեռավոր պահպանման՝ այսպես կոչված ամպային ծառայությունների համար ԱՄՆ-ի բոլոր 17 հետախուզական ծառայություններին սերվերների տրամադրման պայմանագիրը: Մայիսի 20-ին այս մասին հայտնել է The Washington Post թերթը:

Հրատարակության տվյալներով՝ խոսքը չի վերաբերում պարզապես նախկին համաձայնությունների երկարաձգմանը: Այժմ հատուկ ծառայությունները կկարողանան աշխատանքի անցնել Office 365 պլատֆորմում հավելվածներով, այդ թվում այն հավելվածներով, որոնցով կարելի կլինի աշխատել հեռավորությամբ: Նախկինում հետախուզությանը մատչելի չէին այդ բոլոր օպցիոնները:

Ըստ որում Microsoft-ն այդ ոլորտում կառավարության գլխավոր կապալառուն չէ: Երկար տարիների ընթացքում այդ տեղն զբաղեցրել է Amazon-ի դուստր ընկերությունը՝ Amazon Web Services-ը: Այն աշխատում է կառավարական շատ հիմնարկությունների, այդ թվում՝ ամբողջ հետախուզական հանրակցության հետ՝ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կնքված 600 միլիոն դոլարի պարտավորագրի շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել