168.am-ը գրում է.
Soulpost.ru-ն գրում է, որ Աղեղնավորը տեսնում է այն ամենը, ինչ մյուսները չեն էլ նկատում։ Նրանք առանձնանում են նվիրվածությամբ, հավատով, իրենց շրջապատում են դրական միջավայրով, քանի որ ժպտերես են, կենսուրախ։ Աղեղնավորը մշտապես մեծացնում է սեփական հետաքրքրությունների շրջանակը, փորձում հասկանալ կյանքի իմաստը։
Ավելիի պահանջարկը նրանց մշտական հետազոտությունների է դրդում։ Նրանք սովորում են ամբողջ կյանքում։ Աղեղնավորները սիրում են հետազոտել այլ մշակույթներ, երկրներ, ճանաչել տարբեր գաղափարախոսություններ և սովորություններ։ Այս ամենը մի նպատակ ունի՝ գտնել սեփական ճշմարտությունը. այն ճշմարտությունը, որը համապատասխանում է նրանց պոտենցիալին, համոզմունքների համակարգին։
Աղեղնավորները, որպես կանոն, ուժեղ կամք ունեն, ձեռնարկում են կառուցողական քայլեր՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Լավատես, գրավիչ մարդիկ են, ովքեր մեծ կիրք ունեն կյանքի և գիտելիքի հանդեպ։ Սուր զգացողություններ են ունենում ինտելեկտուալ հետազոտություններ կատարելիս։ Առատաձեռն են, մարդիկ, ովքեր միշտ կկիսվեն իրենց գիտելիքներով և կսովորեցնեն այն ամենը, ինչ գիտեն։ Սակայն Աղեղնավորը երբեմն կարող է շատ կապված լինել սեփական հայացքներին, համոզմունքներին և սովորություններին։ Արդյունքում՝ լայն աշխարհայացքը կարող է նեղանալ, Աղեղնավորը կարող է կոնֆլիկտներ ունենալ մարդկանց հետ։
Աղեղնավորի մեկ այլ բացասական գիծ կարող է լինել փոփոխականությունը։ Արդյունքում՝ նա կարող է մտքերի, պահանջների, ծրագրերի, հայացքների խառնաշփոթ ստեղծել։